Լրահոս

17.01.2011 10:35


Բրազիլիայում հեղեղներից տուժածների թիվը հասել է 631-ի

Ինչպես փոխանցում է «Latin American Herald Tribune» հրատարակությունը՝ Բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո նահանգում հեղեղներն ու դրանց հետևանքով առաջացած սողանքները արդեն խլել են ամենաքիչը 631 մարդու կյանք։

Հորդառատ անձրևից առաջացած հզոր ցեխային հոսքերը թափվել են միանգամից Ռիո-դե-Ժանեյրո նահանգի մի քանի քաղաքների վրա։

Սողանքներից ամենաշատը տուժել են Նովա-Ֆրիբուրգու, Տերեզոպոլիս, Սումիդոուրու և Պետրոպոլիս քաղաքները, որտեղ մահացել են համապատասխանաբար 287, 269, 19 և 56 մարդ։ Այդ բոլոր քաղաքները գտնվում են լեռներում՝ Ռիոյից մոտավորապես 100 կիլոմետրի վրա։

Ջրհեղեղների ու սողանքների հետևանքների վերացման համար Բրազիլիայի իշխանությունները տրամադրել են մոտ 780 միլիոն ռեալ (461.5 մլն դոլար)։ Համապատասխան հրամանագիրը չորեքշաբթի ստորագրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը։

Այս խորագրի վերջին նյութերը