Լրահոս

20.11.2010 12:40


Հայաստան–Ադրբեջան խաղաղապահ խումբ՝ «Սիրո թագավորություն» անվանմամբ

Հայաստան–Ադրբեջան խաղաղապահ խումբ՝ «Սիրո թագավորություն» անվանմամբ

Իր աշխատանքներն է սկսել այսպես ասած Հայաստան-Ադրբեջան խաղաղապահ խումբը՝ «Սիրո թագավորություն» անվանմամբ։ Խմբի հեղինակները նշում են, թե իրենց նպատակը մարդկային փոխհարաբերությունների կարգավորումն է և խաղաղ ճանապարհով ազգամիջյան հակամարտությունների լուծումը։ Խումբը մտադիր է նաև մշակութային, կրթական, տեղեկատվական և տնտեսական մի շարք նախագծեր իրականացնել, և ծրագրված է, որ դրանց կմասնակցեն հայեր և ադրբեջանցիներ տարբեր երկրներից։ Խմբի բոլոր անդամներն անցնում են գլոբալացման, փոխադարձ շփման հոգեբանության, հոգևոր դիվանագիտության օնլայն դասընթացներ։ «Սիրո թագավորության» «kingdomoflove.org» կայքը գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քանդեն անվստահության պատը, ինչը պահանջում են ժամանակակից աշխարհն ու մեր երեխաները։

Կայքից նաև տեղեկանում ենք, որ «Սիրո թագավորության» անունից հանդես է գալիս Մարիա 2-րդ Երուսաղեմցի  թագուհին, իսկ «Սիրո թագավորությունը» ոչ տարածքային հոգևոր երկիր է՝ հռչակված Երկիր մոլորակի ամպերի վրա։ Այդ թագավորության քաղաքական հիմնական գաղափարը ոչ թե աշխարհագրությունն է, այլ մարդկային հոգևոր էներգիայի օգնությամբ ձեռք բերված վիճակը։ «Սիրո թագավորությունը» ստեղծվել է Վատիկանի նմանությամբ 2010թ. հունվարի 1-ին։ Ֆինանսավորվում է ԱՄՆ-ի «Հոգևոր դիվանագիտություն» հիմնադրամի կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը