Լրահոս

13.05.2009 14:40


Վահան Հովհաննիսյան. «Այսօր զիջողական մթնոլորտ ստեղծելու փորձ է արվում»

Վահան Հովհաննիսյան. «Այսօր զիջողական մթնոլորտ ստեղծելու փորձ է արվում»

-Վերջին ժամանակներս մեր լրատվամիջոցներում հայտնվում են բոլորովին նոր տիպարներ, որոնք փորձում են զիջողական մթնոլորտ ստեղծել սկզբում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հետո՝ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ։ Դա կարող է իսկապես, հասարակական առումով շեղել մեր ժողովրդի պատկերացումներն ապագայի մասին և մեզ  շեղել մեր կարևորագույն փաստաթղթերից մեկից։ Մենք ունենք հաստատված ազգային անվտանգության հայեցակարգ, որից որևէ շեղում կարող է շատ վտանգավոր հետևանքների բերել։ Ես նկատում եմ, որ այդ շեղվելու մթնոլորտը զարգանում և շիկանում է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Նման մտահոգության հիմք են հանդիսացել վերջերս Մոսկվայից ազգագրագետ Սերգեյ Հարությունովի՝ «մեր հասարակությանը  դասեր տալու» փորձը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում «մենք մեզ ինչպես պետք է պահենք», ինչպես նաև մեկ այլ ազգագրագետի՝ հնագույն և ամենավտանգավոր ապազգային գաղափարներից մեկի՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» գաղափարի ուղղակի քարոզչությունը։

-Մենք պետք է կարողանանք դեմն առնել այս, ես վստահեմ, ոչ պատահական դրսևորումների,- ասել է Վահան Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը