Լրահոս

13.05.2009 14:49


Լիլիթ Գալստյանը վստահ է, որ Արմեն Աշոտյանը լավ մարզական վիճակում է

Լիլիթ Գալստյանը վստահ է, որ Արմեն Աշոտյանը լավ մարզական վիճակում է

Խոսելով նորանշանակ նախարարների մասին՝ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ասել է, որ, բացի Արմեն Աշոտյանից, նորանշանակ մյուս նախարարներին չի ճանաչում։ Դաշնակցական պատգամավորը վստահ է, որ Ա. Աշոտյանին կհաջողվի շարունակել իրենց նախարարների «սկսած լավ գործը»։

-Վստահ եմ, որ Աշոտյանը լավ մարզական վիճակում է, և նրան կհաջողի այդ նախարարությունը չձախողել։

Հիշեցնենք, որ կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո Ա. Աշոտյանը խիստ քննադատել էր այդ քաղաքական ուժին, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հեռուտաեթերից Ա. Աշոտյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել։

 

Այս խորագրի վերջին նյութերը