Լրահոս

16.02.2012 11:31


Մաշտոցի պուրակում այս պահին իրավիճակը թեժացել է

Մաշտոցի պուրակում այս պահին իրավիճակը թեժացել է

Մաշտոցի պուրակում բնապահպանները  շարունակում են իրենց անժամկետ ակցիան՝ դեմ արտահայտվելով այգում սկսված շինարարությանը։

«Ֆեյսբուք»–ի օգտատերերից մեկն իր էջում գրել է, որ այս պահին այգում լարված իրավիճակ է ստեղծվել. «Էրեխեքը (մոտ 10 հոգի) տեղացող ձնից պաշտպանվելու համար ցելոֆանի կտոր են վերևում կապել, որից հետո սրճարանից 3 աշխատողներ պահանջել են հանել դա, մերժում ստանալով՝ սպառնացել են, հետո կանչել են սրճարան ոստիկաններին, որից հետո ոստիկաններն են արդեն մոտեցել մերոնց ու պահանջել հանել: Էս պահին էրեխեքը թեժ բանակցությունների մեջ են»:

Նա ակտիվիստներին կոչ է արել միանալ իրենց ակցիային. «Շատ լավ կլինի, որ հենց հիմա էնտեղ շատ մարդ լինի, էկեք փորձենք գնալ»:

Այս խորագրի վերջին նյութերը