Լրահոս

16.02.2012 11:56


Ո՞ւմ են խաբում միմյանց փոխարեն քվեարկող պատգամավորները

Ո՞ւմ են խաբում միմյանց փոխարեն քվեարկող պատգամավորները

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ են փորձում խաբել պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկելով՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն ասել է, թե դա իսկապես արատավոր երևույթ է։

–Լինում են նաև դեպքեր, որ մարդը այլ աթոռի է նստած լինում, հետո ձեռքը երկարացնում է իր փոխարեն քվեարկելու, նկարվում է դա, ու նշվում, թե ուրիշի փոխարեն է քվեարկվել։ Նման դեպքեր էլ են լինում,–ասել է նա։

Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, թե նախորդ քառօրյային տեղի ունեցածն այդ դեպքը չէր։

–Քվերակել է և՛ իր փոխարեն, և՛ ուրիշի,–ասել է նա։

Հովհաննես Սահակյանն էլ արձագանքել է, թե հասարակական վերահսկողությամբ այդ երևույթներն էլ կվերանան կամաց–կամաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը