Լրահոս

16.02.2012 13:02


Ծառուկյանը` Մոսկվայում

Ծառուկյանը` Մոսկվայում

Լրատվամիջոցների տարածած տեղկատվության համաձայն, փետրվարի 6-ին, Մոսկվայում Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինի հետ կայացած հանդիպման ընթացքում Հասարակական կազմակերպությունների հայ-ռուսական միության ներկայացուցիչները փոխանցել են ՀԿՀՌՄ նախագահ Գագիկ Ծառուկյանի `այդ կազմակերպության անունից ՌԴ վարչապետին ՌԴ նախագահի թեկնածուի պաշտոնում աջակցելու մասին հայտարարությունը:

Դրանից հետո, փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ տեղի ունեցավ Kremlin Award օղու պաշտոնական շնորհանդեսը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի Kremlin Award ապրանքանիշով կոնյակն էր դարձել Կրեմլի պաշտոնական խմիչքը, իսկ այժմ նաև օղին: Իհարկե, սա քաղաքականության միայն երևացող կողմն է:

Բացի շնորհանդեսից, Ծառուկյանը Մոսկվայում ունեցել է մի քանի կարևոր հանդիպումներ: Ըստ մոսկովյան մեր աղբյուրների, քննարկվել է Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին ռուսական կողմի ԲՀԿ-ին ցուցաբերվելիք աջակցության տարբերակները: Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինի շտաբը խնդիր է դրել հաղթել միանգամայն ազատ և արդար ընտրություններում ու այդ նպատակով, անհարժեշտության կա նաև համակարգել ՌԴ-ում հայկական համայնքների և համայնքների ղեկավարների հետ աշխատանքը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը