Լրահոս

13.05.2009 15:45


Լիլիթ Գալստայն. «Արդեն իսկ ընտրակաշառք է բաժանվում»

Լիլիթ Գալստայն. «Արդեն իսկ ընտրակաշառք է բաժանվում»

ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը վստահ չէ, որ Երևանի ավագանու ընտրությունները կանցնեն ազատ և արդար։ «Փաստարկ» մամուլի ակումբում նա ասել է, որ արդեն իսկ ընտրակաշառք է բաժանվում և ահաբեկումներ են տեղի ունենում։

-Ընտրակաշառքն այն 5000-10 000 չէ, որ դու այդ օրը դրեցիր ինչ-որ մեկի գրպանը։ Վերջերս մեկին հարցրեցի՝ որտե՞ղ է աշխատում, ասաց, թե շտաբ է աշխատեցնում։ Ընտրությունից ընտրություն մարդկանց համար շենքների տակ շտաբ բացելը և նարդի խաղալու ու գարեջուր խմելու ակումբ դարձնելն ինքնին կաշառք է։ Մենք, կարծես, նույնիսկ սեփականաշնորհած ընտրատարածքներ ունենք, և եթե այլ թեկանածուի համակիրներ կամ նրա քարոզարշավի կազմակերպիչներ են հայտնվում այդ տարածքում, ահաբեկում են։ Դպրոցի տնօրեններ գիտենք, որոնց ահաբեկում են, ցուցակներ ուզում, շատերին խոստումներ, փոքրիկ տարածքներ, ավտոտնակներ են տալիս,- ասել է Լ. Գալստյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը