Լրահոս

18.02.2012 10:24


Հունաստանում դադարեցվել է ֆուտբոլի առաջնությունը

Հունաստանում դադարեցվել է ֆուտբոլի առաջնությունը

Հունաստանի սուպերլիգայի ղեկավարությունը, որն անցկացնում է երկրի ֆուտբոլի առաջնությունը, որոշում է ընդունել դադարեցնել մասնակից ակումբների ելույթները՝ ի նշան բողոքի կառավարության կողմից օրենքի ընդունման մտադրության, որի միջոցով պետությունը կկարողանա միջամտել ակումբների գործերին։

Այդ նոր օրենքը թույլ է տալու սպորտի հարցերով պետական հանձնաժողովին ցանկացած ակումբի հեռացնել ազգային առաջնությունից, եթե նա պարտքեր ունի պարտատիրոջը կամ պետությանը։

«Սուպերլիգան, որպես նախազգուշական միջոց, որոշում է ընդունել հետաձգել առաջնության 23–րդ մրցափուլի հանդիպումները, որոնք պետք է կայանային փետրվարի 25–ին և 26–ին»,–ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը