Լրահոս

18.02.2012 10:45


Մաշտոցի այգու ակտիվիստների ակցիային սատար է կանգնել Տեր Կյուրեղ քահանա Տալյանը

Մաշտոցի այգու ակտիվիստների ակցիային սատար է կանգնել Տեր Կյուրեղ քահանա Տալյանը

Մաշտոցի այգում արդեն ութերորդ օրն է՝ շարունակվում է բնապահպանների անժամկետ նստացույցը։ Նրանք այսօր բարեկարգման աշխատանքներ են իրականացնում այգու տարածքում։

–Միացե՛ք ձեր բահերով, սառույցից ազատագրում ենք այգին,–այսպիսի կոչով մարդկանց են դիմել այգում գտնվող ակտիվիստները։

Մաշտոցի այգու պաշտպաններին իր աջակցությունն է հայտնել Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։

–Չի կարելի մարդկանց կենսական տարածքը ոչնչացնելով՝ եկամուտներ շորթել ժողովրդից, կանաչ տարածքներ ոչնչացնել։ Առանց այդ էլ Երևանում կանաչ տարածքներ շատ քիչ են մնացել։ Սա անընդունելի է որևէ իշխանության օրոք, ուղղակի անընդունելի է,–ասել է քահանան։

Այս խորագրի վերջին նյութերը