Լրահոս

20.11.2010 13:25


Լիբանանահայերը բողոքի ցույց կանեն ընդդեմ Էրդողանի այցելության

Լիբանանահայերը բողոքի ցույց կանեն ընդդեմ Էրդողանի այցելության

Նոյեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնելու է Լիբանան՝ մասնակցելու հարավային Սայդա շրջանում հիվանդանոցի բացմանը, որտեղ մեծ է եղել նաև թրքական կապիտալը:

Լիբանանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմենջյանի փոխանցմամբ՝ լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են ընդդեմ Թուրքիայի վարչապետի այցելության ցույցեր և բողոքի հրապարակային այլ գործողություններ իրականացնել։

-Այսօր պաշտոնական Անկարան շարունակում է հակահայ իր քաղաքականությունը, չի ճանաչում դարասկզբի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը, օկուպացված է պահում մեր հողերը: Լիբանանահայ երիտասարդներն այդքան վճռականություն ունեն, որպեսզի այս պահանջները լսելի դարձնեն նաև Էրդողանի համար,-նշել է Գ. Դեքիրմենջյանը:

Ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի Լիբանան այցելության՝ բողոքի մեծ հավաք տեղի կունենա նաև Բեյրութի Նահատակաց հրապարակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը