Քաղաքական

23.02.2012 13:15


Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ–ի թևերի մասին. «Մի թև էլ ինձ տաք՝ լրիվ կհամալրվի»

Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ–ի թևերի մասին. «Մի թև էլ ինձ տաք՝ լրիվ կհամալրվի»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական իրավիճակը կայուն ու ակտիվ է համարել և ավելացրել, թե ՀՀԿ–ն ձգտում խորհրդարանում ավելի շատ տեղ ունենալ, քան այսօր, բայց դա չի նշանակում, թե այդպես էլ պե՛տք է լինի:

Անդրադառնալով ՀՀԿ–ում ստեղծված թևերի մասին խոսակցություններին՝ Գ. Սահակյանն ասել է.

Մի թև էլ ինձ տաք՝ լրիվ կհամալրվի: Ես որևէ մեկի ո՛չ թևում կարող եմ լինել, ո՛չ մեջքում կարող եմ լինել, ընդամենն իմ որոշումներն ընդունում եմ ու դրանց բովանդակությամբ թև լինել չեմ կարող: Կարող եմ ընդամենը կոորդինացնել, համաձայնեցնել ու կոնֆլիկտները վերացնել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդել է նաև, թե ուրիշի փոխարեն քվեարկելը ո՛չ հանցանք է, ո՛չ էլ զանցանք, իսկ ԱԺ-ն այդ պատգամավորներին պատժելու լիազորություններ չունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը