Լրահոս

27.02.2012 10:19


Կանխվել է Պուտինի դեմ մահափորձը

Կանխվել է Պուտինի դեմ մահափորձը

Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանխել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Առաջին ալիքը։ Օդեսայում ձերբակալվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչներ։ Ըստ նրանց տված ցուցմունքների՝ Պուտինի դեմ մահափորձը ծրագրված է եղել Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Հետաքննությունը շարունակվում է։ Գործի մանրամասները Առաջին ալիքը կներկայացնի լուրերի երեկոյան թողարկման ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը