Լրահոս

27.02.2012 12:10


Հրանտ Մարգարյան. «...աղետ տեղի չի ունենա, եթե ընտրության միջոցով իշխանությունը փոխվի»

Հրանտ Մարգարյան. «...աղետ տեղի չի ունենա, եթե ընտրության միջոցով իշխանությունը փոխվի»

«Պետք է փոփոխության ձգտել ընտրությունների միջոցով։ Ընտրություններն ավելի կարևոր են, քան կուսակցության կողմից սեփական քվեի ապահովումը։ Այն ուժը, որը չի համոզվել, որ ընտրությունների միջոցով կարող է իշխանություն կորցնել, չի կարող ժողովրդավար լինել։ Շատ կարևոր է, որ իշխանությունը համոզվի` աղետ տեղի չի ունենա, եթե ընտրության միջոցով իշխանությունը փոխվի»,– այսօր Հայաստանի քաղաքագետների միության «Պոլիտլոգոս» ակումբում կազմակերպված հերթական քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Բանախոսն անդրադարձել է այն հարցին, թե ինչու ընտրությունները չեն արտացոլվում ժողովրդի իրական ցանկությունը: «Հաճախ ապաքաղաքականացած ժողովրդի մոտ մեկնակետ չի լինում ուժերի գաղափարախոսությունը, քաղաքական գիծը և այլն: Պատահում են գյուղեր, որ գյուղապետի խաթրի համար այսպես կամ այնպես են քվեարկում։ Դա քաղաքականապես անկազմակերպ լինելու պատճառ է»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։ Հրանտ Մարգարյանն ընդգծել է ՀՀ ընտրական համակարգի կարևոր բացերից մեկը՝ ընտրությունների համար որևէ մեկը պատասխանատու չէ, քանի որ այդ պատասխամնատվությունը կրելու լծակներ չունի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը