Աշխարհ

01.03.2012 13:38


Ադրբեջանի «թշնամիներն»՝ ըստ Իլհամ Ալիևի

Ադրբեջանի «թշնամիներն»՝  ըստ Իլհամ Ալիևի
«Regnum»-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական համաժողովի ժամանակ խոսել է Ադրբեջանի «թշնամիների» մասին՝ դասակարգելով նրանց ըստ խմբերի։ 

«Ադրբեջանի թշնամիները բաժանվում են մի քանի խմբի: Մեր հիմնական թշնամիները համայն աշխարհի հայությունն է և նրանց ազդեցության տակ գտնվող քաղաքական գործիչները։ 
Մյուս խմբում նրանք են, ովքեր չեն ընդունում, որ Ադրբեջանն անկախ քաղաքականություն է վարում: Նրանք չեն հավատում, որ Ադրբեջանը կարող է վարել անկախ քաղաքականություն:
Իսկ երրորդ խմբում նրանք են, ովքեր պարզապես նախանձում են մեզ: Ադրբեջանի հաջողությունների աճին զուգահեռ՝ ավելանում է մեզ բարի չցանկացողների թիվը»։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը