Լրահոս

02.03.2012 13:32


«Ժառանգության» համագումարը մեկնարկել է

«Ժառանգության» համագումարը մեկնարկել է

Այս պահին տեղի է ունենում «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որին մասնակցում են ԲԿՀ, ՀՅԴ և մի շարք արտախորհրադարանական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծել է.

–Ամեն ինչ անենք, որպեսզի հաջորդ ընտրություններից հետո ժողովրդի պոռթկման պատճառ չլինի, իսկ դրա համար պետք է, որ մենք հաղթենք։ Կա՛մ պետք է հաղթենք ինքներս, կա՛մ թույլ չտանք, որ հաղթանակը գողանան։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ ընդգծել է, որ իրենք «Ժառանգության» հետ երկար ճանապարհ ունեն անցնելու։

–ԱԺ ընտրություններով է որոշվելու ՀՀ–ի նոր ուղին,–ասել է նա՝ ավելացնելով, որ չպետք է սահմանափակվել միայն այդ ընտրություններով, և պետք է միասին հաղթահարել առկա մարտահրավերները։

«Ժառանգության» հետ սերտորեն համագործակցելու ցանկություն է հայտնել նաև «Միավորված հայեր» կուսակցությունը։

Իսկ Կարապետ Ռուբինյանը վերջին տարիների գործունեության համար «Ժառանգությանը» շնորհակալություն է հայտնել և ցանկացել «Ժառանգության» էլ ավելի ծանրակշիռ ներկայությունը նոր խորհրդարանում։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը