Լրահոս

06.03.2012 11:35


Ոստիկանությունը խուսափո՞ւմ է վարչապետի անվտանգության աշխատակցի վնասվածքի մասին հարցի պատասխանից

Ոստիկանությունը խուսափո՞ւմ է վարչապետի անվտանգության աշխատակցի վնասվածքի մասին հարցի պատասխանից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ հաստատել էր, որ իր անվտանգության աշխատակից Արմեն Զատիկյանի հետ որսի ժամանակ պատահար է տեղի ունեցել։ Տիգրան Սարգսյանը մանրամասնել էր, որ այցելել է հիվանդանոց, և Արմեն Զատիկյանն իրեն պատմել է՝ կիրակի օրն իր ընտանիքի որոշ անդամների հետ գնացել է որսի, և դժբախտ պատահար է տեղի ունեցել։

«7օր»–ը այսօր ևս հերթական անգամ ոստիկանությունից փորձել է ճշտել՝ Արմեն Զատիկյանի հետ կատարված դեպքի առնչությամբ ոստիկանությունում հաղորդում ստացվե՞լ է, ի՞նչ է պարզվել, և քնություն իրականացվո՞ւմ է։

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նախ ասել է, որ կճշտի և խնդրել է մեկ ժամից զանգահարել։ Մեկ ժամից, սակայն, «7օր»–ի բոլոր զանգերին պատասխանել է այդ վարչության աշխատակցուհին և ասել, թե Ահարոնյանը տարածքում է, բայց տեղում չէ, ու շարունակ խնդրել է զանգահարել 20 կամ 30 րոպեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «7օր»–ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ վարչապետը որսի ժամանակ անզգուշաբար հրազենային վնասվածք էր պատճառել իր անվտանգության աշխատակից Արմեն Զատիկյանին։ Մեր բոլոր հարցումներն այս թեմայով և՛ Կառավարությունում, և՛ ուժային կառուցներում անպատասխան էին մնացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը