Քաղաքական

09.03.2012 21:29


Հարություն Փամբուկյանը ՀՀԿ ԳՄ–ն լքելու դիմում է ներկայացրել. ԳՄ–ն նոր անուններով կհամալրվի

Հարություն Փամբուկյանը ՀՀԿ ԳՄ–ն լքելու դիմում է ներկայացրել. ԳՄ–ն նոր անուններով կհամալրվի

Այսօր՝ երեկոյան, տեղի է ունեցել ՀՀ գործադիր մարմնի նիստը, որտեղ որոշվել է վաղը կայանալիք ՀՀԿ–ի 13-րդ համագումարում փոփոխություններ կատարել կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում: Որոշվել է նոր գործադիր մարմնում ընդգրկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀԿ–ական պատգամավորներ Կարեն Ավագյանին և Հերմինե Նաղդալյանին:

Հարություն Փամբուկյանը ՀՀԿ ԳՄ–ն լքելու դիմում է ներկայացրել։ ՀՀԿ–ից պատճառը չեն նշում։

Ներկայում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ են հանդիսանում Սերժ Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը,  Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանն ու Տիգրան Սարգսյանը:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  հավանական է համարել, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը վաղը կվերընտրվի գործադիր մարմնի անդամ։

ՀՀԿ վաղվա համագումարում այդ կուսակցության համամասնական ցուցակի հարցը չի քննարկվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը