Կարծիք

10.03.2012 10:09


Կեցցե Խաչիկ Ասրյանը, յա թե չէ Արտաշես Գեղամյանը

Կեցցե Խաչիկ Ասրյանը, յա թե չէ Արտաշես Գեղամյանը

Նախ` մի փոքրիկ ճշտում: Իրենց երթի վերջում «Հայոց արծիվներ»-ի բացօթյա երկրորդ համագումարի բազմահազար պատվիրակները Հանրապետության հրապարակում ոչ թե քոչարի են պարել, այլ` չոբանի: Սա կարելի է հեշտությամբ ստուգել, եթե դեռ ոմանց նյարդերը կբավականացնեն եւս մեկ անգամ դիտելու տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են սողում «արծիվներն» առհասարակ:

Իսկ հիմա անցնենք բուն ասելիքին: Հարցադրումը հետևյալն է` կարո՞ղ է արդյոք լուսանցքային քարոզչամեքենան (մեքենա բառն այս դեպքում շքեղություն է) նպաստել հասարակության դեգրադացման (որոշ տարբերակներում` դեբիլացման) պրոցեսին: Պատասխանենք առանց այսկողմ-այնկողմ ընկնելու` այո, եթե այդ քարոզչաճախարակն իր շոշափուկներով փորձում է ներթափանցել իշխանական այգիներ ու ամուր փաթաթվել է այգու «զաբոռներին», այսինքն` արդեն իսկ ինչ-ինչ առնչություններ ունի իշխանական շրջանակների հետ: Նման դեպքերում կարծիք կա, որ իշխանությունը սողացող բույսերի բերանով ասում է այն, ինչ ինքը, հանգամանքների բերումով, չի կարողանում բացահայտ ասել:

Ամենաթարմ օրինակը մեր առջև է` «Հայոց արծիվների» վերջին համագումարն ու այդ կապակցությամբ մարգինալ լրատվաճախարակի կեծկեծումները` խայտառակությունն արդարացնելու հստակ մտադրությամբ: Առողջ լրատվական դաշտը դատապարտում է տեղի ունեցածը, անգամ իշխանության ներկայացուցիչներն են քմծիծաղ տալիս դժոխքի դռների ապագա պահակի հայտարարությունների վրա, բայց, ահա, զաբոռ մագլցող մի պատատուկ կուսակցություն բացել է իր կողմից հրատարակվող «ռուլոնի» էջերը` արծվաց արծվի մտասևեռումների առաջ: Սիրով մեջ կբերեինք մանուկ Ադոլֆիկին հիշեցնող քինդեր սյուրպրիզի` արյան անալիզով հրեաներին արիացիներից տարանջատելու մասին բարբաջանքները, սակայն խնայում ենք արյան տեսքից վատացող մեր այն ընթերցողներին, որոնց հրեաների ճակատագիրն է սպասում`եթե շարունակեն «սխալմամբ» մտածել, որ Խաչիկը նման է ֆյուրերին: Սիրելի հայրենակիցներ, հայոց արծիվ Խաչիկ Ասրյանը պատրաստվում է ստուգել նաև ձեր արյունը:

Փակելով Խաչիկի թեման` անցնենք սույն կուսակցության դեղնախտավոր ուղեղի եւ նույնագուն թերթի արդեն սեփական մտասևեռումներին, որոնցով էլ կամբողջանա հայաստանյան հանրության դեգրադացման գործում մարգինալների ունեցած դերակատարության պատկերը:

Բնական է, որ Խաչիկ Ասրյանի «բրեժնևիզմը» (չասենք նացիզմը) կիսող լրատվաճախարակը չի կարող հանդուրժել համահարթեցման դեմ ուղղված որևէ քաղաքական կեցվածք: Ահավասիկ ԲՀԿ-ի վերջին կեցվածքները եւ իշխանությունից տարբեր տեսակետներ բարձրաձայնելը դուր չեն գալիս վագրի շուրջը վազվզող շակալին: Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մասնակցությունը Ժառանգության համագումարին եւ այս գործիչների առանձին հայտարարություններ, ասացեք խնդրեմ, ըստ թարախապալար հիշեցնող այս գոյացության մտքի գիգանտների, չեն տեղավորվում կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Այս դեպքում երևի ճիշտը Մաուգլիի պես մի աքացի հասցնելն է շակալի կողոսկրերին, որ սրա վնգստոցը մինչև Զանգիբասար հասնի: Ավաղ դա մեր երկրում քրեական պատասխանատվություն կարող է առաջացնել: Ուստի բավարարվենք ասելով միայն` տո քեզ ինչ, թե ինչ է անում ԲՀԿ-ն եւ ինչ են հայտարարում նրա ներկայացուցիչները: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց հարցերն ունեն, պատասխանատվություն ունեն երկրի ճակատագրի առաջ, դո՞ւ ով ես, որ ոտատակ ես ընկել: Ախր ընդամենը մի քանի ամիս է անցել այն օրից, ինչ սողեսող մրցանակ էիր հանձնում ԲՀԿ ներկայացուցչին` որպես լավագույն քաղաքական գործչի: Ի՞նչ պատահեց, մոռացե՞լ ես: Այ, այ, այ, բաշիբոզուկը մոռացել է…

Իսկ, պատահաբար, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին շնորհավորել չե՞ք մոռացել: Չեն մոռացել, իհարկե, պարզապես այս հարցում էլ են ոտատակ ընկել` ապելսինի դեղին կեղևի պես: Իրենց լղոզված տեքստից դարձյալ մեջբերում չենք անի, քանզի այն խայտառակություն է, բառիս բուն իմաստով` քֆուր անկախ Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Մարգինալն իր շնորհավորանքի առաջին տողերում ԽՍՀՄ վերականգնման մարնաջով է տառապել, ապա հույս հայտնել, որ դա կլինի նոր միություն հզոր Ռուսաստանով, անկախ Ղարաբաղով եւ հատկապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով, որոնցում ահա քանի տարի է Ռուսաստանի աջակցությամբ երջանիկ ապագա է կառուցվում: Բա չասե՞ս, այ ավանակ, ԽՍՀՄ վերականգնող Ռուսաստանը Ադրբեջանին կամ Վրաստանին այդ նոր միության մեջ մտցնելու համար, ուրիշ ինչո՞վ է սիրաշահելու, եթե ոչ Ղարաբաղով, Աբխազիայով եւ Հարավային Օսիայով: Ուրեմն ո՞րն է քո ուզածը: Բա հիմա Ասրյանին չասե՞նք, սրա արյունը մի հատ ստուգի:

Հասանք զավեշտին: Առհասարակ, ով Արտաշես Գեղամյանին բան ասի, այս շակալի հետ գործ կունենա: Դոսյե ունի բոլորի վրա` իր ասելով: Ի մասնավորի` Աղասի Արշակյանի, ով վերջրս մի ասուլիս էր տվել ու հայտարարել, որ Գեղամյանն իրեն յոթ տարի «ֆռռացրել» է: Ծիծաղս գալիս է ոչ այնքան մարգինալ «սիշչիկի» հաթաթայի վրա, թե կրկնվելու դեպքում Արշակյանի եղած-չեղածը ջրի երես կհանի, այլ ավելի շատ Արշակյանի միամտության ու անտեղյակության վրա: Աղասի ջան, ախր Գեղամյանը հո մենակ քե՞զ չի ֆռռացրել, որ այդպես կարևորել ես քո անձը: Էնքա~ն մարդու է ֆռռացրել, մինչև արժանացել է «դատարկ դհոլ» պատվավոր կոչմանը: Դու հիմա եկել, ի՞նչ ես ասում, ինչո՞ւ ես մարգինալ սատարիչին իզուր գրգռում քո դեմ: Տեսնում ե՞ս ինչեր է ասում` Գեղամյանի սիրույն համար, իբր, քեզ ԱԺ են տարել, բան են արել: 1999-ն է հիշել, տավարը: Իսկ մեր կարծիքով` 1999-ի հետ կապված լիքը մութ պատմություններ կան, ի դեպ, որոնցով Աղասին, ցանկության դեպքում, հեշտությամբ կփակի մի խումբ լածիրակների բերանը, ովքեր իրեն ինչ-ինչ հրապարակումներով են սպառնում: Բայց մի՞թե սա է Գեղամյանի ուզածն այս պահին` խառնվել այս պատմություններին, ինչ է թե իշխանության զաբոռներին փաթաթված մարգինալն էլ է ուզում այգի ընկնել ու առիթ-անառիթ Գեղամյանի անունն է տալիս: 

Էդիկ Անդրեասյան

Հ.Գ. Ավանակի անունը միտումնավոր չեմ գործածել: Գիտեցողը գիտի, հիշողը հիշում է, իսկ չիմացողը թող հարցուփորձ անի իմացողներից: Ինձ ամենաշատը հետաքրքրում է չնալած ավանակի արձագանքը, որին սպասում եմ անհամբերությամբ: Ուզում եմ մին զռռա, որ նալեմ:

Այս խորագրի վերջին նյութերը