Աշխարհ

10.03.2012 14:53


Հարձակման դեպքում Իրանը 11.000 հրթիռ կարձակի Իսրայելի ուղղությամբ

Հարձակման դեպքում  Իրանը 11.000 հրթիռ կարձակի Իսրայելի ուղղությամբ

Mehr News լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Լիբանանում Իրանի դեսպան Գազանֆար Ռոկնաբադին հայտարարել է, որ իր երկրի միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում  Իրանը պատրաստ է մոտ 11.000 հրթիռ արձակել Իսրայելի ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։


Ըստ դիվանագետի՝ Իրանն առայժմ հանդես է գալիս պաշտպանողական դիրքերից, սակայն հարձակման դեպքում, կոշտ պատասխան կտա:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, թե Իրանի դեմ պատերազմն անխուսափելի է: 

Այս խորագրի վերջին նյութերը