Լրահոս

16.05.2009 10:38

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2009 թվականի մայիսի 16-ին աշխատանքային այցով Երևան կժամանի  Չեխիայի դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորությամբ:

Այցելության ընթացքում կքննարկվեն  Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության  գլխավոր դատախազությունների միջև իրավական համագործակցության  զարգացման ուղիներին վերաբերող հարցեր, ինչպես նաև  երկու պետությունների գլխավոր դատախազները  կստորագրեն համագործակցության զարգացման մասին հուշագիր:

Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նախատեսվում է, որ պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ  նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։