Լրահոս

16.03.2012 13:42


Խաչատուր Քոքոբելյան. «Ցանկանում ենք «Ժառանգության» հետ կազմել արդար միություն՝ դաշինք»

Խաչատուր Քոքոբելյան. «Ցանկանում ենք «Ժառանգության» հետ կազմել արդար միություն՝ դաշինք»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր իրենց համագումարում նշել է, որ ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություներին և պատրաստ են միասին հանդես գալ գաղափարական նույն նպատակները հետապնդող այլ քաղաքական ուժերի հետ։

–Մենք ցանկանում ենք «Ժառանգության» հետ կազմել արդար միություն՝ դաշինք,–ընդգծել է Խ. Քոքոբելյանը՝ ավելացնելով, որ այդ դաշինքը պետք է վեր լինի կուսակցական գործընթացներից, և իրենք ունե՛ն կամք ու համարձակություն՝ եղբայրական ձեռք սեղմելու և հիմք դնելու քաղաքական այդ մշակույթի ձևավորմանը։–Մեր եկրու ուժերի միավորումը, հեռանկարային երկարատև գործունեությունը կարող է հանգեցնել երկրում ոչ թե ձևական, այլ բովանդակային լուրջ փոփոխությունների, իսկ փոփոխությունները լինելու են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը