Լրահոս

18.05.2009 11:31


Էրդողան. «Ազատե՛ք Ադրբեջանի հողերը, և մենք կբացենք սահմանը»

Էրդողան. «Ազատե՛ք Ադրբեջանի հողերը, և մենք կբացենք սահմանը»

Ըստ Bakililar.AZ-ի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց պահանջել է «գրավվյալ տարածքներից» հայկական զինված ուժերի դուրս բերումը։ «Ազատե՛ք Ադրբեջանի հողերը, և մենք կբացենք սահմանը»,-հայտարարել է Էրդողանը։ Ըստ Bakililar.AZ-ի, Էրդողանը դիմել է Հայաստանին՝ ասելով հետևյալը. «40 հազար Հայաստանի քաղաքացի ապրում և աշխատում է Թուրքիայում։ Մենք նրանց ապաստան ենք տվել, ջերմացրել և կերակրել ենք։ Մենք չէինք ցանկանում, որպեսզի նրանք իրենց օտար զգան»։ Թուրքիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է, բացելով սահմանը, օգնել Հայաստանին՝ լուծելու տնտեսական խնդիրները։ Սակայն կա մեկ պայման՝ «գրավվյալ տարածքների» վերադարձը Ադրբեջանին։ «Եթե հայերը չեն ուզում գնալ զիջումների՝ ինչու՞ պետք է զիջեն Թուրքիան և Ադրբեջանը»,-ասել է Էրդողանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը