Լրահոս

20.11.2010 15:04


Հայաստանում մեծ քանակությամբ արձանագրվում են երեխաների նկատմամբ բռնության դեպքեր

Հայաստանում մեծ քանակությամբ արձանագրվում են երեխաների նկատմամբ բռնության դեպքեր

1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  առաջարկեց բոլոր երկրներին նոյեմբերի 20-ը հաստատել որպես Երեխաների համաշխարհային օր։  1959 թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց երեխաների իրավունքների Հռչակագիր, իսկ 40 տարի անց՝ 1989 թ. նոյեմբերի 20-ին երեխաների իրավունքների Կոնվենցիան։

Այսօր «Արմատ» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ Եվրահանձնաժողովի երեխաների իրավունքների ոլորտի փորձագետ Անահիտ Սահակյանը։ Նա խոսեց Հայաստանում երեխաների նկատմամբ կատարվող բռնությունների մասին. «Մեր իրականությանը նույնպես խորթ չեն այդ երևույթները, և եթե հարցը ուղղենք անչափահասների համապատասխան վարչությանը, ապա կտեսնենք, որ վիճակագրության համաձայն կան բավականին մեծ քանակությամբ դեպքեր, երբ երեխաների նկատմամբ տեղի է ունենում բռնություն»։ Ըստ բանախոսի՝  ՄԱԿ-ի կոնվենցիայից հետո մեր երկրում նույնպես ստեղծվեցին երեխայի իրավունքների վերաբերյալ օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս երեխային ապրել և զարգանալ առողջ մթնոլորտում։

Այս խորագրի վերջին նյութերը