Լրահոս

27.03.2012 11:40


Մեքենան շրջվել է գետը

Մեքենան շրջվել է գետը

Մարտի 27-ին՝ ժամը 01։58-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 06 ՏՕ 201 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել գետը:

 Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ավտոմեքենայի վարորդ, Ծաղկավան գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Սերոբ Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը