Քաղաքական

27.03.2012 14:37


Վարդան Այվազյանն Անուշ Սեդրակյանի էշը խռուստալից է համարում, ԲՀԿ–ից էլ հստակություն ակնկալում

Վարդան Այվազյանն Անուշ Սեդրակյանի էշը խռուստալից է համարում, ԲՀԿ–ից էլ հստակություն ակնկալում

Այսօր հրավիրված ասուլիսում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն անդրադարձել է ՀՀԿ–ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին և նշել, որ բառերի տեղերը պետք է փոխել, իսկ այդ ցուցակի կազմման հիմքում ընկած է «նորը լավ մոռացված հինն է» տարբերակը։

Շատ գործիչներ ընդհատակում էին, բայց այսօր հայտնվել են ՀՀԿ ցուցակում,–ասել է Ա. Սեդրակյանը։

Անուշ Սեդրակյանի հետ բանավեճի հրավիրված ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ՀՀԿ–ի ցուցակն անվանել է գեղեցիկ ընտրած, իսկ Անուշ Սեդրակյանի հետ բանավիճելը համարել է շատ գեղեցիկ՝ զուտ խոսելու, այլ ոչ բովանդակային առումով։ Վարդան Այվազյանը հայտարարել է նաև, որ Անուշ Սեդրակյանի էշը խռուստալից է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ի կողմից կառավարության քննադատությանը, Վ. Այվազյանը նկատել է.

–Քաղաքական դաշտում հստակ վարքագիծ եմ ակնկալում։ Եթե դժգոհ են կոալիցիայից, դուրս են գալիս: Գոյություն ունի հստակ վարքագիծ և խոսք ու գործ  հասկացողություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը