Լրահոս

17.01.2011 12:58


Ինչի՞ մասին է մտածում կառավարությունը

Ինչի՞ մասին է մտածում կառավարությունը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Էկոլոգիական հասարակական դաշինքի նախագահ Սիլվա Ադամյանը հայտնել է, որ իրենք ստացել են բազմաթիվ ահազանգեր, համաձայն որոնց՝  Կապանի Շահումյան և Բանավան թաղամասի բազմամետաղային հանքի շահագործման արդյունքում Կապանում 50 հազար ծառ է հատվելու։ «Կապանի քաղաքապետը ստել է՝ պաշտոնապես հայտարարելով, որ խոսքը 7000 ծառի մասին է։ Մինչև ե՞րբ պետք է այս գործողությունները շարունակվեն։ Մենք կորցնում ենք Զանգեզուրը, կոմբինատի շահագործման արդյունքում շուտով այս տարածքում չենք ունենա բնակիչ։ Մնացած բնակիչներն էլ կտառապեն ծանր հիվանդություններով։ Մենք հարց ենք տալիս մեր կառավարությանը՝ արդյոք կառավարությունը միայն հանքեր շահագործելու մասի՞ն է մտածում»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը