Քաղաքական

30.03.2012 11:27


Վարչապետը շփոթե՞լ է

Վարչապետը շփոթե՞լ  է

Հայաստանում  «խաղաղ  ժողովրդավարության»  առաջնորդ

ՀՀ  Վարչապետին

 Հարգելի  պարոն  Վարչապետ,

Ձեր  ընտրահրահանգը  նախարարների  տեղակալներին  այնպիսի  համաչափ  շփոթ  է  առաջացրել  պետական  լրատվական միջոցներում /Հ.Գ.1/, որ  դժվար  է  գուշակել  անգամ, թե ինչպես  են  շարունակվելու  «ազատ  ու  արդար  ընտրությունները», մասնավորապես՝ նախարարների  տեղակալները  ներկայացվել  են, որպես  Կառավարության  անդամներ, ի դեպ, հավանաբար  գիտեք, որ  վերջիններս  Սահմանադրությամբ  են  սահմանված, նախարարների  տեղակալների  պաշտոնները  շփոթել  են   ոչ  հայեցողական  պաշտոնների  հետ, ինչն  իհարկե  գիտեք, որ  սահմանված  է  «Հանրային  ծառայության մասին»  օրենքով /Հ.Գ.2/:

Բայց  դեռ  սա  էլ  ոչինչ:

Ինչի  համա՞ր  եք  խոսում  միայն   տեղակալների մասին, չէ՞  որ  այդ  տեսանկյունից  ԸՕ-ը  նույնն  է նաև  նախարարների  համար /Հ.Գ.2/:

Համոզված  ենք, որ  այս բոլորը  չեք  արել  «խաղաղ  ժողովրդավարության»  առաջնորդի  Ձեր  իմիջի  պահպանման համար  և, այդ կապակցությամբ, գուցե  մի  անգամ էլ  փորձեք  հասկացնել, թե  վերջապես  ու՞մ  և  ինչի՞  համար  եք  ուղարկում արձակուրդ, այսինքն  պարզաբանեք  այս  «շիլափլավը»:

 Ի  դեպ, համոզված  եղեք, որ  որևէ  ակնարկ  անգամ  չենք  անում  թաթայական  համերգին Ձեր  անմոռաց  ելույթի  մասին, իսկ  վերջնական  ըմբոխշման  համար  կուղարկենք  նաև ամենաքարոզիչ  «1-ին  լրատվականի»  համապատասխան  տեսագրությունը...

  Իհարկե  նաև  «Ոզնու» խմբագրություն:

Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/

Հ.Գ.1- http://www.gov.am/am/news/item/9511/

Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ…Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված ոչ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, մասնավորապես, նախարարի տեղակալները, համաձայն գործող օրենսդրության, պետք է ս.թ. ապրիլի 1-ից արձակուրդ ձևակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում, կամ էլ թե չէ դուրս գան նախընտրական ցուցակներից։

http://armenpress.am/arm/news/686078/varchapety-nakhyntrakan-gortsyntacnerum-nergravvox-karavarutyan.html

-         Վարչապետը նախընտրական գործընթացներում ներգրավվող կառավարության անդամներին հանձնարարել է գնալ արձակուրդ

ԱՐԶԱԿԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այն անդամներին, ովքեր ներգրավվելու են նախընտրական գործընթացներում, հանձնարարել է ապրիլի 1-ից վերցնել արձակուրդ՝ պաշտոնեական դիրքն ու հնարավորությունները նախընտրական շրջանում չօգտագործելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արզականում կայացած գործադիրի նիստում Տիգրան Սարգսյանը նշել է. «Սա առաջին հերթին վերաբերում է նախարարների տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին: Իսկ ովքեր ցանկանում են շարունակել իրենց աշխատանքն այդ մեկ ամսվա ընթացքում, պետք է դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դուրս գան նախընտրական գործընթացից, այսինքն` կուսակցական նախընտրական ցուցակներից, եթե դրանցում նրանք առկա են»:

-         ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն նշել է, որ խոսքը չի վերաբերում քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, այսինքն՝ նախարարներին:

-         Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է ապրիլի 8-ից:


-         29.03.12 - Հանրային  հեռուստաընկերության «1-ին  լրատվական-         Կառավարության արտագնա նիստի վերջում վարչապետը կառավարության անդամներին, մասնավորապես փոխնախարարներին հիշեցրեց, որ նրանք, ովքեր մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հետևաբար քարոզարշավին, ապրիլի մեկից պետք է արձակուրդ գնան՝ պաշտոնական դիրքը չչարաշահելու նպատակով: Նրանք, ովքեր կցանկանան աշխատել, պետք է ԿԸՀ դիմեն և դուրս գան ընտրապայքարից: 
Տիգրան Սարգսյան. «Խոսքը չի վերաբերում քաղաքական պաշտոններին, նախարարների տեղակալներին է վերաբերում, նախարարներին չի վերաբերում: Մեկ-երկու օրէ մնացել, որ դիմումներ ներկայացնեք և որոշում կայացանեք, որ ճանապարհով եք դուք գնում, կամ մասնակցում եք նախընտրական քարոզին, կամ դուրս եք գալիս ցուցակներից»: 

«...կառավարության անդամներին  Վարչապետը  հանձնարարել  է  ապրիլի  1-ից արձակուրդ գնալ: Խոսքը  ոչ  թե  քաղաքական  պաշտոններ  զբաղեցնողների՝ նախարարների  մասին  է, այլ՝ նախարարների  տեղակալների  և  ստորաբաժանումների  ղեկավարների:»

Հ.Գ.2- ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 4. Պետական պաշտոնները

7. Սույն օրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են…Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների  պաշտոնները

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված  22. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական  կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

Այս խորագրի վերջին նյութերը