Լրահոս

19.05.2009 12:11


Աջափնյակի միջադեպի մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը

Աջափնյակի միջադեպի մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Աջափնյակ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին մեկնաբանություն չի տվել, միայն «7օր»-ին ներկայացրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության տեսակետը:

ԲՀԿ-ն որևէ արդար մրցակցության կանոն չի խախտել և այսուհետ էլ չի խախտելու: ԲՀԿ-ն ինքը երբևէ նախահարձակ չի եղել՝ նույնիսկ շտաբների աշխատողների մակարդակով: Մենք շարունակում ենք պահպանել արդար մրցակցության կանոնները: Մեր կողմից ոչ մի սխալ գործողություն չի եղել և այսուհետ էլ չի լինելու: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հասկանալ, որ մենք գործ ունենք ընդամենը Երևանի ավագանու ընտրությունների հետ և բացարձակապես իմաստ չունի  այս ընտրությունները վերածել այլ գործողությունների:

Այս խորագրի վերջին նյութերը