Լրահոս

19.05.2009 15:42


Վահագն Դադրյան. «Դա թուրքական թակարդ է, և հայերս չպետք է միամտորեն խաբվենք»

Վահագն Դադրյան. «Դա թուրքական թակարդ է, և հայերս չպետք է միամտորեն խաբվենք»

Հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Դադրյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ միշտ կասկածով պետք է մոտենալ թուրքերին և չհավատալ նրանց խոստումներին։ Պատմաբանը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է թուրքերի թակարդն ընկնել։ Այս մասին նա ասել է նաև ՀՀ նախագահին։ Մայիսի 15-ին Սերժ Սարգսյանը Վահագն Դադրյանին շնորհել է ՀՀ նախագահի 2008թ. մրցանակը։ 

 

-Դժբախտաբար, Հայաստանը կաշկանդված է, տնտեսապես նեղ, խոցելի վիճակի մեջ է։ Հետևաբար՝ ստիպված է հնազանդվել ամերիկացիներին և եվրոպացիներին։ Սա ես Հայաստանի նախագահին ասել եմ։ Երբեմն պետք է մեզ՝ թրքահայերիս լսեն, որովհետև մենք լավ ենք ճանաչում թուրքերին։ Հայաստանի կառավարությունն ու ամբողջ կովկասահայությունը թուրքերի հետ փորձառություն չունեն։ Թուրքերը խաբեբա են,- «7օր»-ին ասել է Վ. Դադրյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը