Լրահոս

13.01.2011 13:40


Գ. Մինասյան. «2010թ. բարդ տարի է եղել»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ամփոփելով 2010թ. Հայաստանի տնտեսական արդյունքները, նշել է, թե 2010թ. բարդ է եղել, քանի որ ետճգնաժամային առաջին տարին էր։ Նա նաև ասել է, որ 2010թ. տնտեսության դրական կողմերից է համարում արտահանման թափի աճը. եթե 2009թ. ՀՀ արտահանման ցուցանիշը կազմում էր 17%, ապա 2010թ. այն կազմել է շուրջ 21%։ Մյուս դրական ցուցանիշը, ըստ բանախոսի, տնտեսական տեսակետից մի շարք լուրջ ձեռնարկությունների գործարկումն էր։ Իսկ 2010թ. ամենամտահոգիչ և բացասական  կողմերը նա համարում է գնաճի աննախադեպ բարձր ցուցանիշը և գյուղատնտեսական արտադրանքի չափազանց մեծ անկումը։

Այս խորագրի վերջին նյութերը