Քաղաքական

06.04.2012 13:46


Ընտրությունների վերահսկողության շտաբի գաղափարը կստանա՞ իր տրամաբանական շարունակությունը

Ընտրությունների վերահսկողության շտաբի գաղափարը կստանա՞ իր տրամաբանական շարունակությունը

Այսօրվա ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանել է 4 քաղաքական ուժերի՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այդ գործընթացը ոչ մեկի համար չպետք է դառնա փիառ–ակցիա և պետք է ստանա իր տրամաբանական շարունակությունը.

Նախաստորագրված ընդհանրական փաստաթուղթը ենթադրում է համալիր շարունակություն։ Այն ենթադրում է մասնակից ուժերի առաջատարների ստորագրություն, որ իմանան, թե ով է իր վրա ստանձնում պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» նախընտրական միասնական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ իրենք չեն ստորագրի փաստաթուղթը, եթե այն չբերվի վերջնական տեսքի, և եթե չընդգրկվեն իրենց առաջարկները։

Շարունակելով իր խոսքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ միասնական շտաբի ստեղծման հետ կապված հարցերի ամբողջ համալիրը այսօր քննարկման ենթակա է «Ժառանգություն» կուսակցությունում. «Պետք է նախ իրավականությունը, արդյունավետությունը և նաև մասնակցության իմաստը, որոշումների կայացման մեխանիզմը պարզվի»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ դիտարկում է ընտրությունների վերահսկողության համար հատուկ մարմին ստեղծելու մասին Ազգային ժողովի նախագահի առաջարկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը