Լրահոս

20.11.2010 16:09


Արտակարգ միջադեպ ԼՂՀ առաջնային բնագծում

Արտակարգ միջադեպ ԼՂՀ առաջնային բնագծում

Ըստ նախաքննության արդյունքում ճշտված տեղեկությունների նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ' Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ' Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը