Լրահոս

13.04.2012 13:59


Հ. Խառատյան. «Մեր պետական լեզուն չիմացողներին դնում ենք անհավասար պայմանների մեջ»

Հ. Խառատյան. «Մեր պետական լեզուն չիմացողներին դնում ենք անհավասար պայմանների մեջ»

 Այսօր «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ «Հազարաշեն» ՀԿ նախագահ Հրանուշ Խառատյանն ասել է, որ ազգային փոքրամասնությունների համար հավասար պայմաններ ստեղծված չեն։ «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքը` մայրենի լեզվով վարչական մարմիններին դիմումներ ներկայացնելը, դեռ չի գործում։ Տևական ժամանակ քննարկվել է այս հարցը, բայց մինչ այսօր այդ խնդիրը կա։ Դիմում են թարգմանչի օգնությանը... Սրանով արդեն՝ մեր պետական լեզուն չիմացողներին դնում ենք անհավասար պայմանների մեջ»,–նշել է Խառատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը