Լրահոս

20.05.2009 16:31


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Աստանա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 21-22-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ Աստանայում հրավիրված ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին մասնակցելու նպատակով։
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսի Հանրապետությում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք։

Այս խորագրի վերջին նյութերը