Լրահոս

16.04.2012 10:52


Ընտրվեցին տարվա լավագույնները

Ընտրվեցին տարվա լավագույնները

Երեկ կայացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ տարվա լավագույնն է ճանաչվել Միհրան ԾառուկյանԼիլիթ Հովհաննիսյան զուգերգը։ Հատուկ մրցանակը՝ Ազգային երաժշտական ժառանգության նորօրյա մոտեցումը, ստացել է Արթուր Գրիգորյանը։ Տարվա լավագույն ռոք խումբը «The Beautified Project»–ն է։ Տարվա լավագույն ջազ նախագիծը «Կատուներն» է, տարվա լավագույն ֆիլմի երաժշտության մրցանակն ստացել է Արտո Թունջբոյաջյանը, լավագույն տեսահոլովակ՝ Սիրուշոն, տարվա հիթ՝  Գոհարը՝ «Կիլիկիա», հատուկ մրցանակ՝ լավագույն հաղորդում՝ «Երգ երգոց», տարվա լավագույն երաժշտական նախագիծ՝ 10+10, լավագույն դասական երաժշտական նախագիծ՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, հատուկ մրցանակ՝ «Ես սիրում եմ իմ երկիրը» երգերի հավաքածուի համար՝ «Շարմ հոլդինգը», տարվա լավագույն երգիչ՝ Էրիկը, տարվա լավագույն երգչուհի՝ Սոնա Շահգելդյանը, տարվա հայտնություն՝ Նարինե Դովլաթյանը, կատարողական արվեստի տարվա հայտնություն՝ Նարեկ Հախնազարյանը, լավագույն ալբոմ՝ «Դորիանս»՝ «FLY», լավագույն ռադիոնախագիծ՝ «Time out», լավագույն ժողովրդական համույթ՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, լավագույն դասական ալբոմ՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը»։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը