Լրահոս

21.05.2009 17:33


Ռուսական վարկից ՓՄՁ-ներին նոր աջակցություն կցուցաբերվի

Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 11-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009թ. ծրագիրը հաստատելու մասին» որոշման հավելվածում։
Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.

-Այս որոշումն ունի նաև հեռահար նպատակ։ Ստանալով ռուսական վարկը, մտադիր ենք զգալի հատկացումներ կատարել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Դուք տեղյակ եք, որ մենք ՀԲ-ի հետ բանակցում էինք, և մեր պահանջարկը ՓՄՁ-ի համար կազմում էր 250 մլն դոլար։ Անցյալ տարի շուրջ 15 մլրդ դրամ հատկացրինք ՓՄՁ-ին, այս տարի ԱԺ-ն վավերացրեց մեր համաձայնագիրը ՀԲ-ի հետ՝ ևս 50 մլն դոլար տրամադրվեց։ Ահա այժմ ռուսական վարկից նույն նպատակին կհատկացվի շուրջ 30 մլն դոլար։ Միջոցներ են հատկացվելու նաև հիպոթեքային հիմնադրամին։ Հուսով ենք, որ այս միջոցառումները նույնպես կնպաստեն ճգնաժամի բացասական ազդեցության մեղմմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը