Լրահոս

21.05.2009 17:22


Ռիչարդ Կիրակոսյան. «Գերմանիայի Բունդեսթագի քայլը թատրոն է»

Ռիչարդ Կիրակոսյան. «Գերմանիայի Բունդեսթագի քայլը թատրոն է»

Օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որում ասվում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ հակամարտող կողմերը պետք է կատարեն  բոլոր բանաձևերը, որ ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև Եվրախորհրդի և ԵԱՀԿ բոլոր համապատասխան եզրակացություններն ու որոշումները։

Այսօր, պատասխանելով «7օր»-ի հարցին, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ անհանգստանալու հարկ չկա, քանի որ Բունդեսթագի ընդունած բանաձևն իրենից վտանգ չի կարող ներկայացնել։

-Գերմանիայի կառավարությունը բացատրել է, որ այդ հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, և Բունդեսթագի կարծիքը գերմանական իշխանության դիրքրոշման հետ կապ չունի։ Այսինքն, ինչպես ամերիկյան Կոնգրեսն է տարբերվող որոշումներ ընդունում, այնպես էլ Բունդեսթագը, իր երկրում բնակվող բազմաթիվ թուրքերին հաճոյանալու համար, նման քայլ է կատարել,- ասել է Ռ. Կիրակոսյանը։

Խոսքն ավարտելով՝ նա Գերմանիայի Բունդեսթագի քայլն անվանել է թատրոն։

Այս խորագրի վերջին նյութերը