Աշխարհ

26.04.2012 11:32


Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական սանիտարական մեքենայի վրա. կա 2 վիրավոր

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական սանիտարական մեքենայի վրա. կա 2 վիրավոր

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ապրիլի 24–ին հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի սանիտարական մեքենայի վրա։ Կրակոցներից վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը։

Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության՝ վերջին մի քանի օրերին ադրբեջանական զորքերն սկսել են շփման գծում ավելի բուռն կերպով խախտել հրադադարի պահպանման կարգը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց։

«Վերոնշյալ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ–ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծում և, ցինիկաբար անտեսելով Ժնևյան հռչակագրով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաև սանիտարական մեքենայի վրա, որը կրում է Կարմիր խաչ տարբերանշանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը