Քաղաքական

27.04.2012 11:39


ԲՀԿ–ական. «Ո՞նց են ոչխարի հոտը քշում, մենք էլ փողոց կքշենք կեղծարարներին»

ԲՀԿ–ական. «Ո՞նց են ոչխարի հոտը քշում, մենք էլ փողոց կքշենք կեղծարարներին»

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադարձել է այն խոսակցություններին, որ եթե մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, ապա ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը դուրս կգան փողոց։

–Ոչ թե այդ երեք ուժերը դուրս կգան փողոց, այլ կեղծարարների՛ն կքշենք փողոց, եթե կեղծեն ընտրությունները։ Կքշենք փողոց  ու դուրս կհանենք ոչ միայն ընտրատեղամասից, այլև քաղաքից։ Ո՞նց են ոչխարի հոտը քշում, մենք էլ փողոց կքշենք կեղծարարներին՝ իրենց կրիմինալ կողմնակիցների հետ միասին։ Այդպես էլ կանենք, չկասկածեք,–մասնավորապես հայտարարել է Լ. Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը