Լրահոս

22.05.2009 15:08


Արծվիկ Մինասյան. «Հնարավոր է, որ հրաժարականն անխուսափելի լինի»

Արծվիկ Մինասյան. «Հնարավոր է, որ հրաժարականն անխուսափելի լինի»

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ չի շրջանցել «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջ քաշված այն վարկածը, թե մոտ ապագայում հնարավոր է, որ կառավարությունը հրաժարական տա։

-Դժվար է գնահատել այդպիսի հնարավոր ելքը։ Համենայնդեպս, մեր հիմնական խնդիրն է, որպեսզի  կառավարությունը վերադառնա հայտարարված քաղաքականությանը՝ թե՛ 2008 թ. ծրագրով ամրագրված նորմերին, թե՛ իր կողմից հայտարարված հակաճգնաժային մոտեցումներին։ Հակառակ դեպքում, այո՛, հնարավոր է, որ հրաժարականն անխուսափելի լինի։ Չեն կարող արվող հայտարարությունները և իրականացվող, ձեռնարկվող գործողություններն իրար անվերջ չհամապատասխանել,-հայտարարել է Արծվիկ Մինասյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը