Լրահոս

22.05.2009 14:47


Սերժ Սարգսյան. «ԼՂ հակամարտության առանցքը կարգավիճակի հարցն է»

«Ես չեմ կարծում, որ Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցություններում, դա մեր բնորոշումը չէ։ Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության առանցքային խնդիրը դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը՝ ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, որ մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները»,- այսօր Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո ադրբեջանական մամուլը գրում է, որ Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը։ «Մենք պատրաստ ենք շարունակելու բանակցությունները և, ինչպես գիտեք, մեր հաջորդ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ պետք է լինի հունիսի սկզբներին, ամենայն հավանականությամբ Սանկտ-Պետերբուրգում, և ես հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները նորից չեն փորձելու խեղաթյուրել մեր հանդիպման իմաստը և չեն ասելու, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը»,- շարունակել է Սերժ Սարգսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը