Լրահոս

01.05.2012 14:48


«Կեցցե՛ մայիսի 1-ը». կայացավ կոմունիստների մայիսմեկյան երթը

«Կեցցե՛ մայիսի 1-ը». կայացավ կոմունիստների մայիսմեկյան երթը

Այսօր Երևանի  Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքից մեկնարկել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած աշխատավորների մայիսմեկյան տոնին նվիրված երթը, որն  ավարտվել է Ստեփան Շահումյանի արձանի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքով:

Երթը գլխավորում էին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը և Կոմունիստական միացալ առաջադիմական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:

Երթի մասնակիցները  պարզել էին «Կեցցե՛ մայիսի 1-ը», «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է», «Հայաստան, սոցիալիզմ, աշխատանք», «Հողը՝ գյուղացուն» «Խաղաղություն. աշխատանք. մայիս»,  կրգախոսներով պաստառներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը