Լրահոս

02.05.2012 10:21


Ժողովրդագրական աղետի նախանշաններ

Ժողովրդագրական աղետի նախանշաններ

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել է 9 հազ. 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5,7 տոկոսով։ Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում։

Միաժամանակ աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա երեք ամիսներին Հայաստանում մահացել է 7 հազ. 953 մարդ։ Մահացության այս ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 10 տարում։ Ստացվում է, որ Հայաստանում ծնունդների թիվը տարեցտարի նվազում է, իսկ մահացությանը՝ աճում։ Հաշվի առնելով արտագաղթի աճող թափը՝ երկրում ստեղծված իրավիճակը ժողովրդագրական աղետի նախանշաններ է ցույց տալիս։  

Այս խորագրի վերջին նյութերը