Լրահոս

06.05.2012 14:10


Ստորագրել են ՀԱԿ–ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները, «Ժառանագության» ներկայացուցիչն արձանագրությունը չի ընդունում

Ստորագրել են ՀԱԿ–ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները, «Ժառանագության» ներկայացուցիչն արձանագրությունը չի ընդունում

«iditord» կայքը փոխանցում է Էդգար Ամրոյանի ահազանգը, որ Բագրատունյաց 16–ի ընտրողները ընտրում են մանկապարտեզում, որի կողքին ՀՀԿի շտաբն է։ Շտաբից անընդհատ մարդիկ են դուրս գալիս՝ ձեռքներին փող, ու երթուղայինով մարդկանց ուղեկցում են մանկապարտեզ: Իսկ Վահրամ Սողոմոնյանն ասել է, թե Ավան համայնքում բոլոր տաքսի ծառայությունները, բակերում կանգնած, հրաժարվում են տեղափոխել մարդկանց, որովհետև զբաղված են մարդկանց անվճար ընտրատեղամասեր տեղափոխելով: Տեղամասերում կան ՀՀԿ դրոշներով մեքենաներ:

Թիվ 33 ընտրատարածքում «Իկարուս»–ներով և ավտոբոսուով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր քվեարկություն են կատարել 2-3 տեղեմասերում:

31/18 ընտրատեղամասում (Վահագնի գյուղ) գյուղապետի հրահանգով և մասնակցությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն: Ընտրությունները ժամը 13-ի դրությամբ դադարեցվել են, տեղամասում լարված վիճակ է: Կազմվել է արձանագրություն, որը հանձնաժողովի նախագահը («Ժառանագություն» կուսակցության ներկայացուցիչ) չի ընդունում:

31/25 (Դսեղ) տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները:

31/28 (Լորուտ) ընտրատեղամասում լարված վիճակ է, տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը