Լրահոս

23.05.2009 14:28


Հարություն Առաքելյան. «Վարչապետը ոտքից գլուխ ստվեր է»

Հարություն Առաքելյան. «Վարչապետը ոտքից գլուխ ստվեր է»

-Ռամկավար ազատական կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ վարչապետը, իր կլանը, իր ստեղծած «կառուցվածքը» միլիոնների կոռուպցիաներ են իրականացրել։ Բայց այդ ամենը թողած՝ նա փորձում է ինչ-որ ուրիշ տեղ ստվեր գտնել։ Վարչապետը ոտքից գլուխ ստվեր է։ Փոխանակ ինքն իրենից սկսի, իր գլխին հարկային տեսուչ կարգելու փոխարեն՝ ընկել է դռնեդուռ։ Եթե այդ հարկային փաթեթն ընդունվի, ապա մենք կապրենք մեկ այլ՝ բռնատիրական Հայաստանում, որտեղ գործարարը կդիտարկվի որպես հանցագործ և օրինախախտ, եթե ոչ, կշարունակենք ապրել այս չարքաշ Հայաստանում։ Այդ փաթեթի ընդունումը մեզ ոչ մի տնտեսական հաջողություն չի խոստանում,- կառավարության կողմից Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված հարկային փաթեթի վերաբերյալ «7օր»-ին ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը