Քաղաքական

11.05.2012 13:21


Վարդան Օսկանյանը դեմ է ոչ իրական կոալիցիաներին

Վարդան Օսկանյանը դեմ է ոչ իրական կոալիցիաներին

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ԲՀԿ-ի անունից խոսել, որովհետև կուսակցությունում կան տարբեր կարծքիներ և դեռևս որևէ որոշում չկա: Որոշումը կկայացվի կարծիքի մեծամասնությամբ»,- Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարեց Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով ՀՀԿ–ի հետ հնարավոր կոալիցիա կազմելուն վերաբերող հարցին:

«Ես անձամբ կտրակատանպես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ, ես ինքս անձամբ պայքարել եմ քաղաքական մենաշնորհի դեմ, ես կարծում եմ, որ քաղաքական մենաշնորհ ունեցող ուժը պետք է իր վրա վերցնի ամբողջ պատասխանատվությունը: Ես երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների ծանրության տակ չեմ դնելու»,- նշեց Օսկանյանը:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Դուք դուրս կգաք կուսակցությունից հարցին բանախոսը պատասխանեց.«Եզրակացությունները դուք արեք»:

Նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու մասին էլ Վարդան Օսկանյանը նշեց. «Ես դեռ չեմ մտածում դրա մասին, դեռ վաղ է: Նախագահական ընտրությունների հետ կապված դեռ վաղ է խոսել, ես այդ մասին դեռ չեմ կենտրոնացել, չեմ մտածել»:

Այս խորագրի վերջին նյութերը