Լրահոս

15.05.2012 14:22


Ռուբեն Թորոսյանը գնում է Երևանի ավագանի՝ փոքրամասնություն կազմելու

Ռուբեն Թորոսյանը գնում է Երևանի ավագանի՝ փոքրամասնություն կազմելու

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը, ով 2009–ին ընդգրկված էր Երևանի ավագանու Հայ ազգային կոնգրեսի ցուցակում, սակայն անցողիկ տեղում չէր հայտնվել, այսօր՝ այդ նույն ցուցակի անցողիկ տեղերում գտնվող, սակայն 2009թ. ավագանու մանդատից հրաժարված ՀԱԿ պատգամավորների՝ խորհրդարան գնալուց հետո, ԿԸՀ–ից պահանջում է իրեն տալ իր հասանելիք մանդատը։

2009թ. Երևանի ավագանիում ՀԱԿ–ը ստացել էր 13 մանդատ, Ռուբեն Թորոսյանը ցուցակի 17-րդ հորիզոնականում էր։

–Եթե 5–7 հոգի խորհրդարան է գնում, այսինքն՝ փոքրամասնություն է, ընդունված ձև է պառլամենտարիզմի մեջ։ Նույնն էլ Երևանի ավագանիում։ Հիմա ես միայնակ քի՞չ գործ եմ անում։ Անպայման պետք է մեծամասնությո՞ւն կազմես, որ գնաս ընտրովի մարմին։ Փոքրամասնությունն էլ է գնում,–«7օր»–ին իր այս քայլը պարզաբանել է Ռ. Թորոսյանը՝ ավելացնելով, որ գնում է ավագանիում այդ փոքրամասնությունը կազմելու։

Իսկ առաջնային խնդիրները, որ նա պատրաստվում է բարձրացնել Երևանի ավագանիում, մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը հասարակության պահանջներին համապատասխանեցնելն ու դա հրապարակայնացնելն է, Ազատության հրապարակի տարածքը մաքրելն ու հին տեսքին բերելը, Կոմիտասի այգուց մեզ պատիվ չբերող մի քանի գերեզմաններ հանելը։

–Նաև Նուշիկյանների շենքը, դատախազի խնամու շենքը պետք է քանդվի, որովհետև ապօրինի են։ Բազմաթիվ հարցեր կան։ Հետո բնակիչներից էլ կհարցնենք, թե ինչ են ուզում իրենց քաղաքի համար,–նշել է Ռ. Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը