Քաղաքական

15.05.2012 21:58


Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նոր կոալիցիայի ձևավորման մասին խոսակցություններին

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նոր կոալիցիայի ձևավորման մասին խոսակցություններին

Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել։ Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որևէ նշանակություն չունի: Մեր խնդիրն ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձևավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը։ Մնացած բոլոր կարծիքներն ու վերլուծությունները ուղղակի հիմնազուրկ են:

Ի վերջո, ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է մեր հանրության զգալի հատվածի՝ մոտ կես միլիոն մեր հայրենակիցների վստահությունը, որը մեր համար ամենամեծ արժեքն է։ Եւ մենք չենք անելու որեւէ քայլ, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ։

Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ պատգամավոր
 

Այս խորագրի վերջին նյութերը