Լրահոս

16.05.2012 12:31


Դավիթ Ամալյանը երկրպագուներ չունի

Դավիթ Ամալյանը երկրպագուներ չունի

Այսօրվա ասուլիսին երգահան Դավիթ Ամալյանը հայտնել է, որ մայիսի 20-ին մենահամերգով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

«Համերգին ներկա կլինեն միայն ընկերներս։ Շոու բիզնեսում մի բառ կա՝ երկրպագու։ Ես երկրպագու չունեմ, իմ հանդիսատեսը իմ ընկերներն են, շատերին գուցե չեմ ճանաչում, բայց քանի որ իմ երգերը ընկերական երգեր են, դրա համար էլ իմ համերգներին ներկա մարդկանց ընկերներ եմ անվանում: Կգա մի օր, գուցե, որ բոլորս ընկերություն կանենք»,-ասել է երգահանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը